22/06/2018 13:28
Ազգային անվտանգությունը իրանց ամեն ինչով շատ շնորհքով ներխուժեց մեր բնակարան. Առաքել Մովսիսյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) երեկ հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն: Դրա մասին պաշտոնական հաղորդագրություն ԱԱԾ-ն դեռ չի հրապարակել, սակայն, ըստ ամենայնի, նա հարցաքննվել է անօրինական զենք պահելու կասկածանքով:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ա.Մովսիսյանն ասել է, որ տանը եղած զենքը օրինական է եղել, կան համապատասխան բոլոր փաստաթղթերը: Զենքը նա հանձնել է ԱԱԾ աշխատակիցներին:
«Օրենքի տառին համապատասխան տարան: Ազգային անվտանգությունը ներխուժեց իրանց ամեն ինչով մեր բնակարան: Ամբողջը օրենքի տառին համապատասխան ստուգեցին: Մի հատ անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են», - մասնավորապես ասել է Ա.Մովսիսյանը: