Հայաստանը Կուբայի, Իրանի և Նիկարագուայի հետ դեմ է քվեարկել Մերձդնեստրի հարցով հակառուսական բանաձևին
23/06/2018 15:40

Հայաստանը Կուբայի, Իրանի և Նիկարագուայի հետ դեմ է քվեարկել Մերձդնեստրի հարցով հակառուսական բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է բանաձևի նախագիծ, որը կոչ է անում անմիջապես և լիակատար դուրս բերել խաղաղապահ ուժերի կազմում գտնվող ռուսական ռազմական ուժերը Մերձդնեստրից:

64 երկիր կողմ է քվեարկել, դեմ՝ 15-ը, 83-ը ձեռնպահ են մնացել: Բանաձևի նախագիծը մշակվել է Մոլդովայի կողմից Վրաստանի, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Էստոնիայի հետ համատեղ:

Բանաձևի կողմնակիցների թվում էին ԵՄ երկրների մեծ մասը, այդ թվում` Ավստրիան, Բելգիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Պորտուգալիան և այլն, նաև ԱՄՆ-ն ու Կանադան:

Աֆրիկյան, լատինաամերիկյան և ԱՊՀ մի շարք անդամներ ձեռնպահ են մնացել:

Դեմ են քվեարկել Հայաստանը, Բելառուսը, Կուբան, Իրանը, Նիկարագուան, Սիրիան և Վենեսուելան և այլն։