.jpg)
25/06/2018 15:14
«Բարսելոնը» հույսեր չի կապում Խուան Կառլոս Նավարրոյի հետ
«Բարսելոնը» Խուան Կառլոս նավարրոյին տեղեկացրել է, որ չի պատրաստվում 2018/19թթ. մրցաշրջանում օգտվել նրա ծառայություններից, հայտնում է Encestando.es-ը:
Նավարրոն չի ցանկանում ավարտել կարիերան և հույս ունի ևս մեկ մրցաշրջան անցկացնել ակումբի կազմում:
Եվրոլիգայի 2017/18- մրցաշրջանում 38-ամյա Նավարրոն հավաքել է 6,9 միավոր և 1,9 միջին փոխանցում՝ մեկ խաղի ընթացքում: