.jpg)
26/06/2018 15:25
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը Հարավային Կորեայի դեմ խաղում կմասնակցի պաշտպանիչ դիմակով
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սեբաստյան Ռուդին կկարողանա մասնակցել ԱԱ-2018-ի խմբային եզրափակիչ հանդիպմանը Հարավային Կորեայի դեմ:
28-ամյա ֆուտբոլիստը Շվեդիայի դեմ խաղում քթի կոտրվածք էր ստացել:
Հարավկորեացիների հետ հանդիպմանը Ռադին մասնակցելու է պաշտպանիչ դիմակով:
Հարավային Կորեա-Գերմանիա հանդիպումը կայանալու է հունիսի 27-ին՝ Կազանում: