26/06/2018 17:13
Հոնգկոնգյան զբոսայգիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել
Հոնկոնգի կենտրոնում գտնվող զբոսայգիներից մեկում կրակոցների հետևանքով չորս մարդ է տուժել, կասկածյալը ձերբակալվել է, հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով ոստիկանությանը, փոխանցում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15: 00-ին քաղաքային զբոսայգիներից մեկում:
«Վկաներից մեկը ոստիկանությանը հայտնել է, որ կրակոցի ձայներ է լսել և երկու վիրավորի է գտել զբոսայգում», - մեջբերում է պարբերականը ոստիկանության ներկայացուցչի խոսքերը: Ավելի ուշ իրավապահ աշխատակիցներին հաջողվել էր ձերբակալել կասկածյալին առևտրի կենտրոններից մեկում:
Նախնական տվյալով՝ երկու անձ՝ մի կին և մի տղամարդ, հոսպիտալացվել են գլխի հատվածում ստացված վնասվածքներով: Մյուս երկու տուժածի առողջական վիճարկի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: