.jpg)
28/06/2018 19:37
Ազմունն այլևս հանդես չի գա Իրանի ազգային հավաքականում
«Ռուբինի» հարձակվող Սերդար Ազմունն այլևս հանդես չի գա Իրանի ազգային հավաքականում:
Այդ մաին նա հայտնել է Instagram-ի իր էջում:
«Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ իմ երկրի հավաքականում: Դրանով մինչև կյանքիս վերջ հպարտանալու եմ:
Ցավոք, որոշել եմ հրաժեշտ տալ հավաքականին», - գրել է նա:
Դա շատ ցավոտ որոշում էր 23-ամյա ֆուտբոլիստի համար: