28/06/2018 16:39
Պուտինի և Թրամփի հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Հելսինկիում
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան, հուլիսի 16-ին Հելսինկիում կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Բանակցությունների ընթացքում նկատի է առնվում քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային օրակարգի հրատապ հարցերը», - ասված է հաղորդագրության մեջ: