29/06/2018 20:08
Թուրքիան ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով չի դադարեցնի առևտուրն Իրանի հետ
Թուրքիան մտադիր չէ Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի միակողմանի որոշման պատճառով խզել առևտրական հարաբերությունները Թեհրանի հետ, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում:
Նա նշել է, որ «եթե մի կողմը ոչ ճիշտ միակողմանի որոշումներ է ընդունում, Թուրքիան պարտավոր չէ դրանց միանալ»:
«Ուրիշ երկրներ կարող են ասել, որ դադարեցնում են առևտուրն Իրանի հետ, բայց Թուրքիան չի խզի առևտրական համագործակցությունն այդ պետության հետ: Իրանի վրա պատժամիջոցներ դրած երկիրը չի կարողանա պատժել մյուս այն պետություններին, որոնք չեն միացել իրեն: Աշխարհն այլևս այդպիսին չէ ու այդպիսին չի լինի», - ասել է նախարարը:
Չավուշօղլուն նաև նախազգուշացրել է Իրանի նկատմամբ չմտածված քայլերի մասին:
«Ցանկացած բացասական գործընթաց Իրանում կազդի ամբողջ տարածաշրջանի, Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի վրա: Ապակայունացումն ու քաոսը Իրանում օգուտ չի բերի ոչ մեկի՝ ո՛չ ԵՄ-ին, ո՛չ էլ այլ երկրների: Իրանը մեր կարևոր գործընկերն է, և մենք կշարունակենք նրա հետ համագործակցել, թեպետ մենք որոշ տարաձայնություններ ունենք», - ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը: