Նպատակ ունենք էներգետիկ համակարգի ռազմավարություն մշակելու և փորձագետների կարծիքը լսելու. Արթուր Գրիգորյան
30/06/2018 11:34

Նպատակ ունենք էներգետիկ համակարգի ռազմավարություն մշակելու և փորձագետների կարծիքը լսելու. Արթուր Գրիգորյան

Այսօր «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությունում մեկնարկեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի նախաձեռնած «Կլոր սեղանի շուրջ հանդիպում-քննարկում»-ը էներգետիկայի բնագավառի մասնագետների հետ։
 
«Պաշտոնը ստանձնելուց առ այսօր ես ստանում եմ բազմազթիվ դիմումներ, այդ թվում՝ առաջարկություններ էներգետիկ ոլորտի բարեփոխումների, համակարգի ռազմավարության և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։ Որպեսզի չմնան թղթի վրա, ես որոշեցի բոլորին հրավիրել բաց քննարկման, որպեսզի ինքս անձամբ լսեմ առաջարկությունները», - նշեց նախարարը։
 
Նա ընդգծեց, որ նախարարությունը նպատակ ունի էներգետիկ համակարգի ռազմավարություն մշակելու. «Դրա համար շատ կարևոր կլինի նաև մեր վերլուծաբանների և փորձագետների կարծիքը լսել», - հավելեց Գրիգորյանը։
 
Ապա ավելացրեց, որ քննարկման ժամանակ հնչած բոլոր առաջարկությունները կքննարկվեն։