02/07/2018 12:31
ԱՄՆ-ում հայտարարել են B61-12 միջուկային ռումբի հաջող փորձարկումների մասին
ԱՄՆ ռազմաօդային ուժերն անցկացրել են B61-12 կառավավող միջուկային ռումբի առաջին որակավորման թեստերը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Military.com պորտալին:
«Որակավորման այս թռիչքային փորձարկումներն ապացուցում են, որ B61-12-ը համապատասխանում է համակարգային պահանջներին, և ցույց են տալիս B61-12-ի ծառայության ժամկետի երկարաձգման ծրագրի հետագա առաջընթացը՝ ազգային անվտանգության պահանջներին համապատասխան», - հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Միջուկային անվտանգության ազգային վարչության աշխատակից Մայքլ Լյութոնը: