Անհանգստության կարիք չկա. ԶՈՒ ԳՇ պետը՝ Նախիջևանում իրավիճակի և Ադրբեջանում զորավարժությունների մասին
02/07/2018 14:55

Անհանգստության կարիք չկա. ԶՈՒ ԳՇ պետը՝ Նախիջևանում իրավիճակի և Ադրբեջանում զորավարժությունների մասին

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր հայտարարեց, որ իրավիճակը նախիջևանյան ուղղությամբ վերահսկվում է:

«Իրավիճակը վերահսկվում է: Նորմալ աշխատանք է տարվում: Անհանգստության կարիք չկա», - լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Դավթյանը:

Մեկնաբանելով Aysor.am-ի խնդրանքով Ադրբեջանում սկսված լայնամասշտաբ զորավարժությունները և իրավիճակն ընդհանուր առմամբ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ասաց, որ առանձնահատուկ ոչինչ չկա:

«Կատարվում է սովորական մարտավարական աշխատանք: Պատրաստ ենք ցանկացած իրավիճակի զարգացմանը: Մենք էլ մեր պլանով մեր զորավարժությունն ենք անցկացնելու, իրենք էլ մեզ կհետևեն: Անհանգստանալու որևէ բան չկա», - նշեց Ա.Դավթյանը: