.jpg)
ՀՀ զինված ուժերն ունակ են ապահովելու զինծառայողին այն ամենով, ինչը նախատեսված է կարգով. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
ՀՀ զինված ուժերն ունակ են ապահովելու զինծառայողին այն ամենով, ինչը նախատեսված է կարգով, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
«Եթե կլինեն դեպքեր, կիմանաք կոնկրետ դեպքեր, որ այս կամ այն զորամասը չի ապահովում զինծառայողին ինչ-որ բանով, մենք պատրաստ ենք շատ օպերատիվ արձագանքելու, որոշումներ կայացնելու, լուծումներ տալու», - ասաց նա։
Արտակ Դավթյանն ասաց, որ վերջին օրերին ունեցել են ահազանգեր։
«Հինգ ահազանգից միայն մեկն էր, որը հաստատվեց՝ ինչ-որ խախտումներ կան, ոչ ամբողջ ծավալով, մենք շատ օպերատիվ ձևով արձագանքեցինք», - նշեց նա։