05/07/2018 13:06
Մսամթերքի շուկայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 8.9% գնաճ
Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ գրանցվել է 8.9% գնաճ, իսկ 2018թ. մայիսի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ, Aysor.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից։
Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ մսամթերքի գները նվազել են 1.6-0.2%-ով, (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում), իսկ 2-ում գրանցվել է 0.5- 0.8% գնաճ:
Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.5%-ով: 2018թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի 0.2% գնանկում:
2018թ. հունիսին մայիսի համեմատ ձկան և ծովամթերքի գներն աճել են 0.2%-ով, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակներինը՝ 1.3%-ով (պայմանավորված ծխախոտային արտադրատեսակների 3.4% գնաճով):