Իբրահիմովիչը Բեքհեմի հետ  գրազ է եկել՝ Շվեդիա-Անգլիա խաղի արդյունքի վրա
07/07/2018 15:23

Իբրահիմովիչը Բեքհեմի հետ գրազ է եկել՝ Շվեդիա-Անգլիա խաղի արդյունքի վրա

Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը գրազ են եկել ԱԱ-2018-ի 1/4  եզրափակչի` այս թիմերի միջև կայանալիք խաղի արդյունքի վրա:

Երկու ֆուտբոլիստներն էլ ժամանակին հանդես են եկել ՊՍԺ-ի կազմում:

«Հեյ, Դևիդ Բեքհեմ: Եթե Անգլիայի հավաքականը հաղթի Շվեդիային, ապա քեզ կհրավիրեմ ընթրիքի աշխարհի ցանկացած կետում:

Իսկ եթե հաղթի Շվեդիան, ապա դու ինձ համար կգնես այն ամենն, ինչ ցանկանամ «Ikea» խանութից, լա՞վ», - դիմել է Բեքհեմին Իբրահիմովիչը «Instagram»-ում:

«Եթե Շվեդիան հաղթի, ես անձամբ քեզ կտանեմ «Ikea» և կգնեմ այն ամենն, ինչ կցանկանաս Լոս-Անջելեսի քո նոր առանձնատան համար:

Բայց եթե Անգլիան հաղթի Շվեդիային, ցանկանում եմ, որ դու Անգլիայի հավաքականի մարզաշապիկով գաս վերջինիս խաղին «Ուեմբլի» ստադիոնում և ընդմիջմանը ձուկ և չիփսեր վայելես», - պատասխանել է Բեքհեմը:

Շվեդիա-Անգլիա հանդիպումը կկայանա «Սամարա Արենայում» այսօր` հուլիսի 7-ին:
 

Իբրահիմովիչը Բեքհեմի հետ գրազ է եկել՝ Շվեդիա-Անգլիա խաղի արդյունքի վրա