Twitter-ն օրական մեկ միլիոն հաշիվ է արգելափակում
07/07/2018 16:20

Twitter-ն օրական մեկ միլիոն հաշիվ է արգելափակում

Twitter-ն ուժեղացրել է այն հաշիվների դեմ պայքարը, որոնք, հնարավոր է, ստեղծվում են ապատեղեկատվության համար: Օրական արգելափակվում է ավելի քան 1 միլիոն էջ, հայտնում է РБК-ն՝ հղում անելով  Washington Post-ին:

Պարբերականի տեղեկությունով՝ ԱՄՆ նախագահի ընտրություններին միջամտելու նպատակով կեղծ հաշիվների օգտագործման վերաբերյալ անցյալ տարվա քննությունից հետո Twitter-ի ղեկավարությունը սկսել է ավելի ակտիվ պայքարել համացանցը որպես ապատեղեկատվության հարթակ օգտագործելու փորձերի դեմ: Միայն մայիսին և հունիսին արգելափակվել է ավելի քան 70 մլն էջ, իսկ հուլիսին նույն վիճակը շարունակվել է:

Նշվում է, որ Twitter-ի գործողությունները կարող են հանգեցնել օգտատերերի բազայի ընդհանուր նվազման: Սակայն ընկերութան փոխնախագահ Դել Հարվին ավելի վաղ նշել էր, որ հիմա աշխատանքում շեշտը դրվում է անվտանգության ուղղության վրա:

«Ինքնարտահայտման ազատությունն այնքան կարևոր չէ, եթե մարդիկ իրենց անվտանգ չեն զգում», - ասել է նա:
Հարվիի տեղեկությունով՝ արգելափակված հաշիվների մեծ մասը կանոնավոր չի վարվել, իսկ դրանց փակումը օգնել է մյուս օգտատերերին պաշտպանել մանիպուլյացիաներից:
 

Twitter-ն օրական մեկ միլիոն հաշիվ է արգելափակում