Ջորկաեֆը խոստացել է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյան
09/07/2018 09:57

Ջորկաեֆը խոստացել է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հանդիպել է հայազգի ֆուտբոլիստ Ջորկաեֆի հետ։

Այդ կապակցությամբ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։

Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին եւ հայկական ֆուտբոլին»:

Ջորկաեֆը խոստացել է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյան