.jpg)
10/07/2018 13:16
Սամպաոլին կմնա Արգենտինայի մարզչի պաշտոնում
Խորխե Սամպաոլին պահպանել է Արգենտինայի հավաքականի մարզչի պաշտոնը, փոխանցում է Sports.ru-ն:
Որոշումը կայացվել է Արգենտինայի Ֆուտբոլի Ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիայի հետ հանդիպումից հետո:
Լատինաամերիկյան թիմը 58-ամյա մասնագետի ղեկավարությամբ 2 պարտություն է կրել և մեկ անգամ ոչ-ոքի խաղացել, ինչի հետևանքով դուրս է մնացել ԱԱ-2018-ից 1/8 փուլում:
Սամպաոլիի պայմանագիրը նախատեսված է 5 տարով, սակայն կարողէ խզվել, եթե հավաքականն Ամերիկայի Գավաթում վատ հանդես գա: