Ազգային ժողովում ԸՕ-ի քննարկման ժամանակ Դանիել Իոաննիսյանի ելույթը և «բազառ» բառը առաջացրեց պատգամավորների վրդովմունքը

10/07/2018 13:42

Ազգային ժողովում ԸՕ-ի քննարկման ժամանակ Դանիել Իոաննիսյանի ելույթը և «բազառ» բառը առաջացրեց պատգամավորների վրդովմունքը


Այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխության նպատակով ստեղծված աշխատանքային խմբի 5-րդ նիստում ներկայացել էր կառավարությանն առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, որի ելույթը տեղ-տեղ առաջացրեց խորհրդարանականների վրդովմունքը։

Նշենք, որ դեռևս նախորդ նիստերում ներկայացվել էին խմբակցությունների առաջարկությունները Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար և վերջին նիստում որոշվել էր հրավիրել կառավարական հանձնաժողովի նիստից որևէ ներկայացուցչի՝ հասկանալու հետագա աշխատանքների ձևաչափը և արդյոք մեկ միասնական քաղաքական կոնսենսուսի արդյունքում ընդունված փաստաթուղթ է ներկայացվելու խորհրդարանին, թե՞ ոչ։

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը ղեկավարում է կառավարական հանձնաժողովը, մասնակցում էր կառավարության նիստին և չէր ներկայացել խորհրդարան, փոխարենը եկել էր Դանիել Իոաննիսյանը։ Դիմելով վերջինիս՝ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հետաքրքրվեց, թե ունի՞ կառավարական հանձնաժողովը որոշակիություն մեկ միասնական փաստաթուղթ ներկայացնելու հարցում։

«ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս ունենալ երկու նախագիծ, որը կներկայացնի կառավարությունը, իսկ մյուսն էլ խորհրդարանականները։ Բայց մենք ուզում ենք գնալ համախոհությամբ, համաձայնեցված, ի վերջո մեր նպատակը դա է, որից կբխի արտահերթ ընտրությունների անցկացումը։ Մենք մտածում ենք, որ, ի վերջո, մեկ նախագիծ դուրս գա և այդ նախագիծը քննարկենք այս կազմով, դուք սրան ինչպե՞ս եք նայում», - դիմելով Իոաննիսյանին՝ հարցրեց Ռուստամյանը։

Ի պատասխան՝ Իոաննիսյանը երկար խոսեց ժողովորդավարական ընտրություններ անցկացնելու մասին նոր իշխանությունների տված խոստումների ու այդ նպատակով կառավարական հանձնաժողովի ստեղծման մասին, ասաց, որ իրենք փորձում են փոփոխել ԸՕ-ն ու հարակից օրենքներում կատարել փոփոխություններ։ Ընտրական օրենսգրքի բուն նախագծի մշակման փուլին չեն անցել, և դեռ աշխատում են հայեցակարգի վրա, որն ավարտելուց հետո կներկայացվի հանրությանը։

«Ամեն դեպքում մեր հանձնաժողովը նախագիծ պատրաստելու է։ Բնականաբար, որևէ մեկը չի սահմափակել ԱԺ պատգամավորների իրավունքը ԸՕ նախագիծ շրջանառության մեջ դնելու հարցում», - ասաց Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների համար ստեղծված հանձնաժողովը մասնագիտական է, քննարկումները ընթանում են մասնագիտական շրջանակների հետ։

Արմեն Ռուստամյանը նկատեց, որ ԱԺ 4 խմբակցությունների և կառավարական հանձնաժողովի միջև պետք է համաձայնություն կայանա գոնե ընդհանուր հարցերի շուրջ և տեխնիկական հարցերը կարող է հանձնաժողովը արձանագրել փաստաթղթում։

Արձագանքելով պատգամավորին՝ Իոաննիսյանը մի քանի անգամ շեշտեց, որ կառավարությանն առընթեր հանձնաժողովը մասնագիտական է և քննարկում է ներկայացված բոլոր առաջարկությունները։ Սակայն, ըստ էության, համաձայնության վերաբերյալ Ռուստամյանի դիտարկումներին Իոաննիսյանը չպատասխանեց։ Ավելին՝ ասաց, թե չի պատկերացնում՝ ինչպես կարող են մեկտեղվել մասնագիտական ու քաղաքական հանձնաժողովների աշխատանքները։

«Մեր հանձնաժողովը մասնագիտական հանձնաժողով է, քաղաքական հանձնաժողով չէ, մենք այստեղ չենք գալու, չգիտեմ, ինչ-որ «բազառ» անելու։ Ներեցեք այդ արտահայտության համար։ Մենք զուտ ուզում ենք լսել առաջարկություններ ու դրանք քննարկել մասնագիտական ֆորմատով», - հավելեց Իոաննիսյանը։

Արմեն Ռուստամյանին վրդովեցրեց «բազառ» արտահայտությունը, և պատգամավորն ասաց, որ իրենք «բազառ» անելու համար չեն հավաքվում, և ասված բառը ճիշտ չէ։

Իր վրդովմունքն արտահայտեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Մենք էլ, դուք էլ հանդիպել ենք Վենետիկ հանձնաժողովի հետ, և ես վստահ եմ, որ ՎՀ-ն ինչ ասել է ձեզ, ասել է նաև մեզ՝ որ իրենց համար ընդունելի է լինելու այն տարբերակը, որը քաղաքական ուժերի միջև կոնսենսուսի արդյունքում կստեղծվի։ Ես հասկանում եմ, որ դուք հարգում եք ՀՀ բոլոր հպարտ քաղաքացիների առաջարկները, բայց ես կարծում եմ, որ Վենետիկը չի ասել, օրինակ, քաղաքացի Վարդուշի առաջարկը պետք է համահունչ լինի քաղաքական ուժերի առաջարկին»։

Զոհրաբյանին վրդովեցրեց նաև Իոանիսյանի պարբերաբար հնչող շեշտադրումը, թե կառավարությանն առընթեր հանձնաժողովը մասնագիտական հանձնաժողով է ու դիմելով նրան՝ ասաց. «Ես կխնդրեի՝ նշեիք, թե այդ հանձնաժողովում կոնկրետ ո՞վ է ընտրական իրավունքի շատ ավելի բարձր մասնագետ, քան էստեղ հավաքված քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր տարիներ շարունակ մշակել, ներկայացրել են Ընտրական օրենսգրքի վերաբերյալ առաջարկներ։ Մենք վատ բան չենք ասում, ասում ենք, որ սիզիփոսյան աշխատանք չանելու համար, համադրենք մեր աշխատանքը»։

Իոաննիսյանը պնդեց, որ իրենք տարբեր խմբերից ներկայացվող առաջարկները լսում են ու դրանց հիման վրա ձևավորում դիրքորոշում։

«Կոնսենսուսի հետևից ընկնելու... դե հիմա չեմ ուզում «բազառ» ասեմ, այդ բառը դուր չեկավ, բայց չգիտեմ, քննարկումների մեջ ընկնելու մտադրություն չունենք։ Մենք հստակ լսում ենք առաջարկներ ու հայտնում տեսակետ», - հավելեց Դ.Իոաննիսյանը։

Այս հայտարարությունը որոշ պատգամավորների շրջանում նույնիսկ նիստը լքելու ցանկություն առաջացրեց, սակայն նրանք համբերեցին ու չդիմեցին այդ քայլին։

Աշխատանքային խմբի ՀՀԿ-ական անդամ Վիգեն Սարգսյանը նկատեց, որ մասնագիտական հանձնաժողովները, սովորաբար, ստեղծվում են՝ ձևակերպելու այն կոնսենսուսը, որը կա քաղաքական ուժերի մեջ։

«Քաղաքակիրթ երկրներում դա այդպես է։ Եթե դուք պնդում եք, որ մասնագիտական հանձնաժողով եք, ապա հարց է առաջանում՝ ո՞վ է ձեզ շարադրել այն քաղաքական պատվերը Ընտրական օրենսգրքի, որը դուք փորձում եք մասնագիտորեն ձևակերպել և ինչ փորձագիտական կարողություն կա ձեր հանձնաժողովի հետևում։ Ի՞նչ եք դուք գրում, ԸՕ-ների 100 տեսակ կա աշխարհում, ո՞րն եք դուք վերցնում որպես մոդել, ո՞վ է քվեարկելու դրա համար խորհրդարանում», - դիմելով Իոաննիսյանին՝ ասաց Վիգեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ նախորդ Ընտրական օրենսգիրքը ընդունվեց քաղաքական ուժերի միջև կոնսենսուսի պայմաններում։

Ի պատասխան՝ Իոաննիսյանն ասաց, որ հանձնաժողովը իրավաբանական վարչություն չէ, որ պատվեր իջեցվի ու դրա հիման վրա ինչ-որ բան գրվի։

«Հանձնաժողովը այդ պատվերը ձևավորողն է, թե ինչպիսին պետք է լինի Ընտրական օրենսգիրքը։ Մենք պատվեր կատարող իրավաբանակ վարչություն չենք», - արձագանքեց Իոաննիսյանը։

«Պետության և իրավունքի տեսության դասագրքեր կարդացեք, հա՞։ Պատվեր ձևավորելը քաղաքական ուժերի խնդիր է, եթե դուք մասնագիտական հանձնաժողով եք, ապա դուք տիրապետում եք Ընտրական օրենսդրություն ձևակերպելու միայն մի փոքր հատվածային մասի, որը մասնագիտական, իրավական հատվածն է։ Ընտրական օրենսգիրքը քաղաքական փաստաթուղթ է, իսկ իրավունքը միջոց է՝ ձևակերպելու քաղաքական կամք», - Իոաննիսյանին հորդորեց Վիգեն Սարգսայնը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան Այսօր, 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու Այսօր, 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան Այսօր, 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը Այսօր, 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով

Տվյալ բաժնի վերջին նյութերը