10/07/2018 20:20
Թրամփի վարորդը արտաժամյա աշխատանքի համար չվճարվելու համար դիմել է դատարան
ԱՄՆ նախագահի վարորդ Նոել Սինտրոնը դիմել է դատարան, քանի որ Trump Organization ընկերությունը երկար տարիներ չի վճարել իրեն արտաժամյա աշխատանքի համար, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CNBC-ին:
Սինտրոնն աշխատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ ավելի քան 25 տարի: Նրա աշխատանքային ժամերի քանակությունը շաբաթական 50-ից 55 ժամ էր կազմում: Ընդ որում, ԱՄՆ-ի օրենքի համաձայն, եթե մարդը շաբաթական աշխատում է ավելի քան 40 ժամ, յուրաքանչյուր հաջորդ ժամվա համար նա պետք է սովորական ժամային դրույքաչափից 1.5 անգամ ավելի ստանա: Վարորդը նաև բողոքել է, որ նրա աշխատավարձը 2010 թվականից չի բարձրացվել: Այժմ Սինտրոնը փորձում է արդարության հասնել դատարանի միջոցով:
Պարբերական տվյալներով՝ Սպիտակ տանը դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը: