.jpg)
11/07/2018 18:33
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկա կլինի ԱԱ-2018-ի եզրափակիչ հանդիպմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ հետ միասին ներկա է լինելու ֆուտբոլի Աշխարհի Առաջնության եզրափակչին, որը կայանալու է Մոսկվայում:
Եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը հանդիպելու է Խորվաթիա-Անգլիա զույգի հաղթողի հետ:
Մակրոնը մտադիր է նաև հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ԱԱ-2018-ի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 15-ին՝ Մոսկվայում: