11/07/2018 15:33
Facebook-ն օգտատերերի տվյալներ է փոխանցել Mail.ru Group-ին
Ռուսական Mail.ru Group-ը հայտնվել է այն ընկերությունների ցանկում, որոնք հասանելիություն են ստացել Facebook-ի օգտատերերի տվյալներին, հայտնում է CNN-ը:
Հաղորդվում է, որ 2015 թվականին ընկերությունը, որը հավելվածներ էր մշակում սոցիալական ցանցի համար, կարող էր տեղեկություններ ստանալ օգտատերերի և նրանց ընկերների մասին:
Մասնավորապես՝ Mail.ru Group-ը կարող էր պարզել օգտատերերի անունները, սեռը, ծննդյան տարեթիվը, գտնվելու վայրը, բացի այդ, տեսնել նրանց նկարներն ու հավանած փոստերը: