11/07/2018 11:11
Պետդեպ. Իրանը դեսպանատներն օգտագործում է ահաբեկչություններ կազմակերպելու համար
Իրանը տարբեր քաղաքներում ահաբեկչություններ իրականացնելու համար օգտագործում է իր դեսպանատները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, որը պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին Աբու-Դաբիից ուղեկցում է Բրյուսել:
«Պետքարտուղարությունից պաշտոնական անձանց պատվիրակությունը երեք օրվա ընթացքում Սաուդյան Արաբիայում խորհրդակցություններ էր անցկացնում՝ Իրանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու համար: Մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է Իրանին զրկել եկամտից, որն այդ երկիրն օգտագործում է իր ժողովրդին և այլ երկրներին ահաբեկելու համար: Մենք քննարկել ենք, թե ինչպես է Իրանը տարբեր քաղաքներում ահաբեկչություններ իրականացնելու համար օգտագործում է իր դեսպանատները», -նշել է նա: