11/07/2018 14:30
Իրանի օդուժի կործանիչը վթարի է ենթարկվել է երկրի հարավ-արևելքում
Իրանի ռազմաօդային ուժերի կործանիչն այսօր վթարի է ենթարկվել է երկրի հարավ-արևելքում, հայտնում է ISNA գործակալությունը:
Գործակալության տվյալով՝ F-4 մարտական ինքնաթիռը կործանվել է, երբ Պակիստանի հետ սահմանակից Սիստանի և Բելուջստանի նահանգի Չեբեհարի շրջանի օդում կանոնավոր պարեկում էր կատարում: Աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է:
Նշվում է, որ երկու օդաչուներն էլ կատապուլտվել են և չեն տուժել: