11/07/2018 18:04
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կարնեգի Եվրոպա կենտրոնի փորձագետների և ԵՄ պաշտոնյաների հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կարնեգի Եվրոպա կենտրոնի փորձագետների և ԵՄ պաշտոնյաների հետ, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը։
«Վարչապետը ներկայացրեց Հայաստանի ժողավրդավարական զարգացման իր տեսլականը, Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների բնույթն ու ծագումնաբանությունը, պատասխանեց ներկաների հարցերին՝ կապված Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ», - գրել է նա: