11/07/2018 20:00
ԱՄՆ-ը և Կենտրոնական Ամերիկայի երկրները միասին կզբաղվեն անօրինական միգրանտների հիմնախնդրով
ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Գվատեմալայի, Հոնդուրասի և Սալվադորի իշխանությունները համաձայնության են հասել համատեղ գործողություններ ձեռնարկելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար, հայտնել է Մեքսիկայի արտգործնախարարության ղեկավար Լուիս Վիդեգարայ Կասոն Գվատեմալայում լատինամերիկացի իր պաշտոնակիցների և ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Քրիստիեն Նիլսենի հետ կայացած հանդիպումից հետո:
«Մենք պայմանավորվեցինք առաջին հերթին անհապաղ և միաժամանակ սկսել տեղեկատվական արշավ, որպեսզի համոզվենք, որ նրանք, ովքեր պատրաստվում են արտագաղթել, իմանան, թե իրականում ինչպես են գործերը, և իրենք ինչ տարբերակներ ունեն, որոնք օրենքի խախտումներ չեն նախատեսում»,- ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Prensa Libre թերթի կայքում:
Նրա խոսքով՝ իրենք նաև պայմանավորվել են անօրինական միգրացիայի կանխման այլ համատեղ գործողությունների շուրջ, որոնք ներառում են «տեղեկատվության փոխանակումից մինչև համատեղ գործողությունները» հանցավոր խմբավորումներնի դեմ, որոնք փողով օգնում են հասնելու ԱՄՆ: