11/07/2018 11:43
Ռուսաստանի Սամարայի մարզի 8 բնակավայրում թռչնագրիպի օջախներ են հայտնաբերվել
Ռուսաստանի Սամարայի մարզի 8 բնակավայրի 14 մասնավոր տնտեսության տարածքում А տեսակի թռչնագրիպի օջախներ են հայտնաբերվել, հայտնում են «Ռոսսելխոզնադզորի» տարածքային վարչության մամուլի ծառայությանից:
Գերատեսչության մամլո ծառայության տվյալներով՝ թռչնագրիպի դեպքեր են հայտնաբերվել Պենզինո և Մեծ Չերնիգովկա գյուղերում, ինչպես նաև շրջանի մի շարք այլ բնակավայրերում:
«Ռոսսելխոզնադզորը» թռչնագրիպի դեպք գրանցած մասնավոր տնտեսությունների սեփականատերերի շրջանում հարցում անցկացնելիս պարզել է, որ թռչունը հանգստյան օրերին ձեռք է բերվել շուկաներում: Ներկա պահին գերատեսչության տվյալներով՝ վտանգված օջախներում սանիտարական աշխատանքներ են իրականացվում: