11/07/2018 20:29
ԱՄԷ-ում պատրաստել են աշխարհի ամենամեծ փազլը (Տեսանյութ)
Արաբական Միացյալ Էմիրություններից հայտարարել են նոր համաշխարհային ռեկորդ գրանցելու մասին. ստեղծել է աշխարհում ամենամեծ՝ 12 հազար կտոր ունեցող փազլը, հայտնում է РИА Новости-ն:
Փազլի վրա պատկերված է ԱՄԷ-ի հիմնադիր շեյխ Զաիդ իբն Սուլթան Նահայանը, իսկ ընդհանուր փազլի մակերսը կազմում է 6 հազար մ2:
Նախորդ ռեկորդը գրանցվել է 2002 թվականին Նիդերլանդներում` փազլի մակերեսը կազմել է 5260 մ2: