11/07/2018 14:24
Իրանում բեռնատարի հետ ավտոբուսի բախման հետևանքով 27 մարդ է զոհվել
Առնվազն 27 մարդ է զոհվել Իրանի արևմուտքի Քրդստանի նահանգի Սենեդեջ քաղաքում ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով, հաղորդել է Mehr գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ բախվել են մարդատար ավտոբուսը և նավթամթերք փոխադրող բեռնատարը: Երկու փոխադրամիջոցներն էլ բռնկվել են: Հաղորդվում է, որ ավելի քան տասը մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել: Նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել: