11/07/2018 15:00
Ճապոնիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը հասել է 179-ի
Ճապոնիայում ուժեղ անձրևների և դրանց հարուցած հեղեղումների և սողանքների հետևանքով մահացածների թիվը հասել է 179-ի, ավելի քան 50 մարդու գտնվելու վայրը չի պարզվել, հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսեհիդա Սուգան:
«Տեղատարափ անձրևների պատճառով զոհվել է 176 մարդ, ևս երեքը գտնվում Է սրտի և թոքերի կանգի վիճակում (Ճապոնիայում այսպես են կոչում կլինիկական մահը, որն ախտորոշել կարող են սոսկ բժիշկները – խմբ.): Նաև ինը մարդ համարվում է անհայտ կորած», - ասել է նա:
Նրա խոսքով՝ հեղեղումների հետևանքների վերացմանը և կորածների որոնումներին մասնակցում է 75 հազար մարդ, ներառյալ Ինքնապաշտպանության ուժերի մարտիկները, նաև՝ 83 ուղղաթիռ և այլ հատուկ տեխնիկա:
Սաստիկ տեղատարափ անձրևները Ճապոնիայում մոլեգնել են անցյալ շաբաթվա կեսերին «Պրապիրուն» թայֆունի ազդեցության պատճառով: Երկրի որոշ շրջաններում մի քանի օրում տեղացել է ավելի քան 1000 միլիմետր անձրև, ինչը հանգեցրել է գետերի վարարման և սողանքների: Դա Ճապոնիայում հեղեղումների պատճառով ամենամեծ թվով զոհերն են 1953 թվականից ի վեր: Այն ժամանակ երկրի արևմուտքի Կյուսյու կղզում զոհվեց 759 մարդ, ավելի քան 450 հազարը զրկվել էր տանիքից: