Խորվաթիայի կառավարության նիստն անցկացվել է ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկներով. Լուսանկար
12/07/2018 17:03

Խորվաթիայի կառավարության նիստն անցկացվել է ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկներով. Լուսանկար

Խորվաթիայի կառավարության անդամներն իրենց երկրի ազգային հավաքականի հաղթանակից հետո հինգշաբթի նիստին ներկայացել են հավաքականի մարզաշապիկներով, հայտնում է Fontanka-ն:

Ոչ այնքան մեծ երկրի համար հավաքականի՝ եզրափակչում հայտնվելը պատմական մասշտաբի իրադարձություն է, և գործադիր իշխանության ղեկավարությունը որոշել է անմասնակից չլինել ազգային տոնին և հրճվանքին:

Նախօրեին խորվաթները 2: 1 հաշվով հաղթել են Անգլիայի ազգային հավաքականին: Այժմ Խորվաթիայի ազգային հավաքականն Աշխարհի գավաթի համար Մոսկվայում հուլիսի 15-ին կխաղա Ֆրանսիայի հավաքականի հետ:

Խորվաթիայի կառավարության նիստն անցկացվել է ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկներով. Լուսանկար