12/07/2018 12:49
«Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին (Տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ունի քաղաքական որոշում՝ մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպքզրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ես վստահ եմ, որ հուլիսի 16-ին Երևանի ավագանին քաղաքապետ չի ընտրի: Ես տպավորություն ունեմ, որ այս փուլում ՀՀԿ-ն չի ընտրի քաղաքապետ, թեպետ ունի բոլոր հնարավորությունները», - նշեց պատգամավորը:
Նա ասաց, որ Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակը նկատելիորեն տարբերվելու է ԲՀԿ նախորդ խմբակցությունից։
«Այս պահին չեմ կարող ասել, թե ով է ղեկավարելու ԲՀԿ համամասնական ցուցակը, բայց, հավատացեք, մենք ունենք գործիչներ, ով կարող է լիել Երևանի քաղաքապետ», - ասաց ԲՀԿ անդամը: