12/07/2018 21:00
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է դեսպանատները լրտեսության նպատակով օգտագործելու համար
Թեհրանն ԱՄՆ-ին մեղադրել է դեսպանատները լրտեսության նպատակով օգտագործելու և քայքայիչ գործունեություն ծավալելու համար, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանին մեղադրել էր մյուս երկրներում իր դեսպամատները ահաբեկչական հարձակումների կազմակերպման մեջ օգտագործելու համար և բոլոր երկրներին կոչ էր արել մանրամասն ստուգել իրանցի բոլոր դիվանագետներին:
«Պոմպեոն այս չհիմնավորված մեղադրանքները հնչեցնում է տարբեր վկայությունների առկայությամբ, որոնք հրապարակվել են տարբեր աղբյուրներում, և ցույց են տալիս ԱՄՆ դեսպանատների մասնակցությունը լրտեսությանը և ապակառուցողական քայլերին, որտեղ դիվանագիտական քողի ներքո աշխատում են հարյուրավոր զինվորականներ և անվտանգության մարմինների աշխատակիցներ», - ասել է Ղասեմին:
Նրա խոսքով՝ արդի պատմության մեջ գրանցվել են ԱՄՆ դեսպանատների կողմից նման գործողությունների դեպքեր, որոնք միջամտել են այն երկրի ներքին գործերին, որտեղ գտնվել են, և ձախողել են այլ պետությունների հետ այդ երկրի հարաբերությունները: