12/07/2018 20:07
Թրամփը պահանջել է ավելացնել պաշտպանության ծախսերը, չի սպառնացել՝ ՆԱՏՕ-ից դուրս գալով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը պահանջել է վերսկսել քննարկումը պաշտպանության եվրոպական ծախսերի շուրջը, սակայն չի սպառնացել՝ դաշինքից դուրս գալով, հայտնել է եվրոպական պատվիրակություններից մեկի մի դիվանագիտական աղբյուր:
«Երբ (Ուկրաինային և Վրաստանին նվիրված հանդիպմանը) հերթը հասավ Թրամփին, նա վերադարձավ պաշտպանության ծախսերի թեմային: Դրանից հետո (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս) Ստոլտենբերգը գումարել է Հյուսիսատլանտայն խորհրդի (արտահերթ) նիստ՝ ներդրումների հարցի քննարկման համար»,- ասել է դիվանագետը:
«Ո՛չ, նա (Թրամփը) չսպառնաց դուրս գալ ՆԱՏՕ-ից», - շարունակել է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: