Ջերոմ Բոաթենգը կարիերան կարող է շարունակել «ՊՍԺ»-ում
13/07/2018 12:39

Ջերոմ Բոաթենգը կարիերան կարող է շարունակել «ՊՍԺ»-ում

«Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոաթենգը կարող է կարիերան շարունակել «ՊՍԺ»-ում, հայտնում է  Culture PSG-ն:

Խաղացողի ձեռքբերման հարցում շահագրգռված է գլխավոր մարզիչ Թոմաս Թուխելը, որը ցանկանում է օգտագործել 29-ամյա ֆուտբոլիստին՝ երեք կենտրոնական պաշտպանների սխեմայով:

«ՊՍԺ» առաջարկել է  Գերմանիայի ազգային հավաքականի խաղացողին  գնել 35 մլն եվրոյով: Բոաթենգը տեղափոխման դեպքում ֆրանսիական ակումբում կստանա տարեկան 8 մլն եվրո:

Ջերոմ Բոաթենգը կարիերան կարող է շարունակել «ՊՍԺ»-ում