13/07/2018 14:20
Կիմ Չեն Ընը ցանկանում է ԿԺԴՀ-ն «նորմալ» երկրի վերածել
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կոչ է արել բոլոր կողմերին աջակցել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացին, քանի որ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը ցանկանում է իր երկիրը «նորմալ» դարձնել, հայտնում է «Ռյոնհափը»:
«Ես երկու անգամ հանդիպել եմ ղեկավար Կիմ Չեն Ընին: Նա գաղափարախոսական առճակատմանը վերջ դնելու ու ԿԺԴՀ-ն նորմալ երկրի վերածելու ահռելի ցանկություն ունի: Եթե ղեկավար Կիմը պահի ապամիջուկայնացման վերաբերյալ իր տված խոստումը, ապա կկարողանա այնպես անել, որ իր երկիրը բարգավաճի», - ասել է նա: