13/07/2018 15:46
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում կդիտի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը
Հուլիսի 14-ին նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետեւի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին: