13/07/2018 15:21
Իդեալական տարբերակը մեկ միասնական Ընտրական օրենսգիրք ներկայացնելն է. փոխվարչապետ
Այսօր խորհրդարանում Ընտրական օրենսգրքի փոփոխության նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստում Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը առաջին փոխվարչապետ, կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի համակարգող Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ ի վերջո Ազգային ժողով պետք է մտնի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քանի՞ նախագիծ։
«Կառավարական հանձնաժողովը, աշխատելով խորհրդարանում ստեղծված աշխատանքային խմբի հետ, մե՞կ նախագիծ է բերելու, թե երկու աշխատանքային խմբերի արդյունքում խորհրդարանի քննարկմանն ու քվեարկությանը ներկայացվելու է երկու նախագիծ», -դիմելով նիստին ներկա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին՝ հետաքրքրվեց Սպարտակ Սեյրանյանը։
Ի պատասխան՝ Միրզոյանն ասաց, որ իդեալական տարբերակը մեկ միասնական օրենսգիրք խորհրդարան ներկայացնելն է։
«Կարող է լինել բոլորիս սրտով լինել օրենսգիրքը, որի որոշ կետերի շուրջ քաղաքական ուժերը կարող են որոշակի վերապահումներ ունենալ։ Սա իդեալական տարբերակը կլինի։ Լավ կլինի, որ այդպես լինի, բայց կարող է չլինի», - հավելեց Միրզոյանը։