Փարիզը մետրոյի կայարանները վերանվանել է իր չեմպիոնների պատվին
16/07/2018 19:48

Փարիզը մետրոյի կայարանները վերանվանել է իր չեմպիոնների պատվին

Փարիզի մետրոյի վեց կայանները վերանվանվել են Աշխարհի գավաթում Ֆրանսիայի ազգային հավաքականի հաղթանակի պատվին, փոխանցում է Vesti.ru-ն:
 
Երկու կայանների անուններին ավելացվել է գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի և դարպասապահ Կգո Լյորիսի անունները: Այժմ Victor Hugo կայանը կկոչվի Victor Hugo Lloris, իսկ Notre-Dame des Champs-ը՝ Notre Didier Deschamps: Եւս մեկ կայարան ստացել է On a 2 Etoiles անվանումը՝ սա հիշեցնում է ֆրանսիական ազգային հավաքականի պատմության մեջ երկրորդ չեմպիոնի տիտղոսի մասին:
 
Ֆրանսիայի հավաքականը նախօրեին Աշխարհի գավաթի եզրափակիչում 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիային եւ դարձավ ֆուտբոլի աշխարհի գավաթի հաղթողը:
Փարիզը մետրոյի կայարանները վերանվանել է իր չեմպիոնների պատվին