16/07/2018 14:43
Իսպանիայի ափերի մոտ հանգստյան օրերին մոտ 500 միգրանտ է փրկվել
Շաբաթ և կիրակի օրերին Իսպանիայի ափերի ջրերում առնվազն 479 միգրանտ է փրկվել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Europa Press-ին:
Փրկարարական գործողություններն իրականացվել են Ջիբրալթարի նեղուցում և Ալբերբոր ծովում: Դրանցում մասնակցել է Ծովում փրկության և անվտանգության իսպանական ծառայությունը և քաղաքացիական գվարդիան:
Միգրանտները, որոնց մեջ հարյուրից ավելի անչափահասներ կան, տեղափոխվել են Անդալուզիայի նավահանգիստներ: 2015 թվականին Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում հակամարտությունների սրման պատճառով այս տարածաշրջանից Եվրոպա ժամանող մարդկանց թիվը կտրուկ աճել է: