16/07/2018 12:07
Ամեն բան պետք է անել Ղարբաղյան հակամարտության գոտում էսկալացիան բացառելու համար. այս ուղերձը հաղորդվել է նաև Ադրբեջանին. Սվիտալսկի
Ամեն բան պետք է անել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարումը, էսկալացիան կանխելու համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին:
«Որպես Եվրամիություն անում ենք այն ամենը, ինչը կարող ենք, աջակցում ենք ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներին: Մենք հասկանում ենք, որ Բրյուսելում երկու երկրների արտգործնախարարների միջև տեղի է ունեցել առաջին շփումը: Կարող եմ ասել նաև, որ Լեռնային Ղարաբաղի հարցը շատ լուրջ էր երևում այն հանդիպումների օրակարգում, որոնք տեղի են ունեցել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների և Հայաստանի վարչապետի միջև», - ասաց Պյոտոր Սվիտալսկին` ավելացնելով.
«Մենք լսեցինք մտահոգությունները և անելու ենք այն, ինչ կարող ենք, որպեսզի խաղաղության ուղերձ հաղորդենք: Մեզ նոր լարվածություն պետք չէ այս տարածաշրջանում և հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Այս ուղերձը նաև հաղորդվել է Ադրբեջանի առաջնորդներին», - ասաց Պյոտ Սվիտալսկին: