Ռոնալդուն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Յուվենթուս»
17/07/2018 10:33

Ռոնալդուն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Յուվենթուս»

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Յուվենթուս»:

««Յուվենթուսն» աշխարհի լավագույն թիմերից մեկն է: Դա լավ գնահատված որոշում էր: Ընկերներս, թիմակիցներս ասում էին, որ այս ակումբը կհամապատասխանի ինձ: Այնպես որ, դա հեշտ որոշում էր և իմ կարիերայում շատ կարևոր քայլ», - ասել է Ռոնալդուն մամուլի ասուլիսում:

33-ամյա Ռոնալդուն նաև շնորհակալություն է հայտնել  թուրինյան ակումբին՝ բարձր մակարդակով կարիերան շարունակելու հնարավորության համար:

Ռոնալդուն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Յուվենթուս»