18/07/2018 15:32
Օտարերկրացիները Ռուսաստանում ԱԱ-2018-ի ժամանակ ծախսել են 1,5 մլրդ դոլար
Ռուսաստանում տեղի ունեցած ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի առաջնության ընթացքում օտարերկրացիների ծախսերը կազմել են մոտ 1,5 միլիարդ դոլար, պարզել է «Սբերբանկը»:
«Ըստ «Սբերբանկի» գնահատականների՝ առաջնության ժամանակ Ռուսաստանի եվրոպական մասում օտարերկրացիների ընդհանուր ծախսերը կազմել են մոտ1,5 մլրդ ԱՄՆ դոլար: Առաջնության ժամանակաշրջանում Ռուսաստանի եվրոպական տարածքում օտարերկրացիների ծախսերը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 2 անգամ», - ասվում է հետազոտության մեջ:
Բանկից ավելացրել են, որ այդ գումարը ներառում է քարտերի, կանխիկի և արժույթի փոխարժեքի ծախսեր ամբողջ երկրում: