19/07/2018 11:15
Փանիկ գյուղում տեղի ունեցածը համարում եմ նաև սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության. Նիկոլ Փաշինյան
Շիրակի մարզի Փանիկ գյուղում նախօրեին տեղի ունեցած միջադեպը սադրանք է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների նկատմամբ. Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տեղի ունեցածը համարում եմ նաև սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։ Կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն, պատասխանատվության ենթարկվեն», - ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ դեռ պետք է հասկանալ, թե ինչ ընթացակարգերով պետք է քննարկվի և հետաքննվի այդ միջադեպը։
«Պետք է պայմանագրերի, ներհայաստանյան օրենդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանել։ Տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են, հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետվ կլինի», - նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն, առանց զգուշացման և առանց փաստաթղթերի, մտել էին Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Պայթյուններ և կրակոցներ էին հնչել: