19/07/2018 16:37
Իսրայելում միայնակ կանանց փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունք են տվել
Իսրայելցի խորհրդարանականները միայնակ կանանց փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունք են տվել՝ համապատասխան բժշկական տվյալների առկայության դեպքում, սակայն այդ հնարավորությունից չեն կարող օգտվել միայնակ տղամարդիկ և միասեռական զույգերը, հայտնում է РИА Новости-ն:
Վերջին 22 տարում գործող օրենքը թույլ է տվել փոխնակ մոր ծառայությունների համար դիմել միայն տարբեր սեռերի ամուսիններին և միայն ինքնուրույն երեխա ունենալու անհնարինության դեպքում:
Օրենքում նոր փոփոխությունն ընդլայնում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունք ունեցողների շրջանակը՝ ընդգրկելով նաև միայնակ կանանց: