21/07/2018 13:22
Իսրայելը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 68 նշանակետ է խոցել` սահմանին իր զինվորի սպանությանն ի պատասխան
Իսրայելցի զինվորականները հարձակվել են Գազայի հատվածի պաղեստինյան զինյալների 68 օբյեկտների վրա՝ արձագանքելով իրենց զինվորի սպանությանը: Վերջինս զոհվել էր սահմանին դիպուկահարի կրակոցից, հայտնում է РИА Новости-ն ` հղում անելով բանակի մամուլի ծառայությանը։
«Իսրայելական բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի երեք գումարտակներ Զեյթունում, Խան Յունիսում ու Էլ Բուրեյջում,- ասվում է զինվորականների հաղորդագրության մեջ,- Վերջին մի քանի ժամում բանակը մեծ ուժով է գործել ՀԱՄԱՍ շարժման ահաբեկչական օբյեկտների դեմ: Նախ գրոհել է ութ նշանակետերի վրա՝ տանկերի ու օդանավերի միջոցով, իսկ հետո խոցել ևս 60 ռազմական օբյեկտ»։
Իսրայելական բանակից նշել են, որ «հարվածները հասցվել են իսրայելցի զինծառայողի սպանությանը, նաև սահմանին ՀԱՄԱՍ-ի մեկ այլ ահաբեկչական գործունեությանն ի պատասխան»։
«Բանակը լուրջ է վերաբերվում այդ թշնամական գործողություններին, համարում է, որ ՀԱՄԱՍ-ն է պատասխանատու ցանկացած սպառնալիքի համար, որի աղբյուրը Գազայի հատվածն է»,- ասվում է զինվորականների հաղորդագրության մեջ։