«Ռեալը» մտադիր է մինչև 2022 թվականը պահել Կեյլոր Նավասը
27/07/2018 18:19

«Ռեալը» մտադիր է մինչև 2022 թվականը պահել Կեյլոր Նավասը

«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
 
Չնայած այն փաստին, որ խաղացողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը, մադրիդցիները ցանկանում են այն երակարաձգել ևս երկու տարով: Այս մասին հայտնում է «La Nacion»-ը, որը հղում է անում բանակցությունների ընթացքին տեղյակ իր աղբյուրին:
 
«Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Լոպետեգին շատ բարձր է գնահատում Նավասի խաղը և դեռ 2014 թվականին ցանկացել է դարպասապահին տեսնել «Պորտուում»:
 
Օրերս Կոստա Ռիկայի հավաքականի ֆուտբոլիստը շփվել է մարզչի հետ, վերջինս հաստատել է, որ խաղացողը հաջորդ մրցաշրջանում լինելու է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը:
«Ռեալը» մտադիր է մինչև 2022 թվականը պահել Կեյլոր Նավասը