Աղբյուր. «Միլանը»  Յուվենտուսիc» կվարձակալի Իգուայինին 15 մլն եվրոյի դիմաց
28/07/2018 14:37

Աղբյուր. «Միլանը» Յուվենտուսիc» կվարձակալի Իգուայինին 15 մլն եվրոյի դիմաց

«Միլանը» համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուայինի տրանսֆերի շուրջ, հայտնում է Football Italia-ն: Միլանյան ակումբը մոտ 15 մլն եվրո կվճարի: Վարձակալական պայմանագրի ավարտից հետո միլանցիները պետք է գնեն 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:
 
Աղբյուրի փոխանցմամբ, Իգուայինը չի ցանկանում կորցնել իր` տարեկան 7,5 մլն եվրո աշխատավարձը. «Միլանում» նրան ավելի քիչ աշխատավարձ են առաջարկում:
 
Մոտ օրերս ֆուտբոլիստը կժամանի Իտալիա թուրինյան ակումբի հետ բանակցություններ վարելու համար:
 
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանն» արգենտինացի ֆուտբոլիստին 4 տարով նախատեսված պայմանագիր է առաջարկել: Ըստ դրա, Իգուայինը մեկ մրցաշրջանում 4,5 մլն եվրո կվաստակի: Վաճառքի դեպքում` թուրինցիները ցանկանում են 60 մլն եվրո եկամուտ ունենալ:
 
2016 թվականի ամռանը «Յուվենտուսը» «Նապոլիին» 90 մլն եվրո է վճարել Իգուայինի համար: Երկու տարվա ընթացքում արգենտինացին թուրինցիների կազմում 105 հանդիպման է մասնակցել և դարձել է 55 գոլի հեղինակ:
Աղբյուր. «Միլանը» Յուվենտուսիc» կվարձակալի Իգուայինին 15 մլն եվրոյի դիմաց