.jpg)
30/07/2018 18:47
«Չելսին» դադարեցրել է Ռեալի հետ բանակցությունները Կուրտուայի շուրջ
«Չելսին» դադար է վերցրել «Ռեալի» հետ թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերի շուրջ բանակցությունների հարցում, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, լոնդոնյան ակումբի ղեկավարությունն իր առաջնային նպատակն է համարում բելգիացի դարպասապահին փոխարինող գտնելը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կուրտուային փոխարինելու հիմնական թեկնածուն է «Էվերթոնի» և Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը: Բացի դա, կապույտները դիտարկում են նաև Կասպեր Շմեյխելի («Լեսթեր») և Ջեք Բաթլենդի («Սթոք Սիթի») թեկնածությունները:
«Ռեալը», բացի Կուրտուայից, ցանկանում է ստանալ նաև «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանին: Երկու ֆուտբոլիստի համար մադրիդյան ակումբը 112 մլն եվրո է առաջարկել: 2011-ից 2014 թվականներին Կուրտուան պաշտպանել է իսպանական մեկ այլ ակումբի` «Աթլետիկոյի» գույները: