.jpg)
02/08/2018 15:26
Իգուաինը բուժզննում է անցել «Միլանում»
Հարձակվող Գոնսալո Իգուաինը մոտ ժամանակներում կդառնա «Միլանի» ֆուտբոլիստ:
Արգենտինացին հաջողությամբ բուժզննում է անցել իտալական ակումբում և շուտով պայմանագիր կստորագրի:
«Ռոսսոներիները» 30-ամյա Իգուաինի տրանսֆերի համար կվճարեն 54 միլիոն եվրո, ևս 18 միլիոն՝ 2018/19 մրցաշրջաններում վարձակալության համար: