02/08/2018 16:44
Թրամփը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին նամակի և Կորեական պատերազմի ժամանակ մահացած ամերիկացի զինվորականների մնացորդներն ԱՄՆ ուղարկելու համար՝ հայտարարելով, որ «անհամբեր» սպասում է նրա հետ նոր հանդիպման:
«Շնորհակալ եմ Ձեզ, Կիմ Չեն Ըն, որ պահեցիք խոստումը և սկսեցիք մեր մեծ և սիրելի, մարտում անհետ կորած զինվորականների մնացորդների վերադարձի գործընթացը: Ես զարմացած չեմ, որ Դուք նման բարի գործ եք արել»,- գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով նրան բարեհամբույր նամակի համար:
Թրամփը նշել է, որ անհամբեր սպասում է Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը: